ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ռուսական արվեստի թանգարանը կկազմակերպի «Տանգոյի երեկո»

 Ռուսական արվեստի թանգարանը կկազմակերպի «Տանգոյի երեկո»
13.09.2017 | 12:53

Ռուսական արվեստի թանգարանը սեպտեմբերի 16-ին կազմակերպում է «Տանգոյի երեկո»:

Երեկոյի ընթացքում կներկայացվի տանգոյի պատմությունը, տեղի կունենա վարպետության դաս, այցելուներին ոչ միայն պարելու հնարավորություն կընձեռվի, այլև դաշնամուրային կատամամբ ունկնդրելու տանգոյի ճանաչված մեղեդիներ (թանգարանի հասցեն՝ Երևան, Իսահակյան 38):


Պարուսույցներ` Հովհաննես Նազարյան և Ագապի Աբրոյան, դաշնակահար՝ Արմեն Աղաջանյան։
«Տանգոն պոպուլյար և պարահանդեսային պար է, որը «ծնվել և մեծացելե է Արգենտինայի Բուենոս Այրես և Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքներում, այնուհետև տարածվել աշխարհում։ 2009 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն տանգոն ճանաչել է աշխարհի ոչ նյութական մշակութային ժառանգություն»,- ասվում է մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ